Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն․ Պեսկով

Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Անկարան ակնկալում է շատ մոտ ապագայում ընդունել Ռուսաստանի ղեկավարին։