Ջուր չի լինելու որոշ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 25-ին 11:30-18:00-ն կդադարեցվի Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկ փողոցների, Ֆուչիկ 1,2 նրբանցքների, Մարգարյան 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: