Եթե Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկվողներ․ Գեղամ Գևորգյան

«Եթե Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ»։ Այս մասին Աժ-ում լարգարողների հետ զրույցում ասա Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով շաքարավազի գնին` Գեղամ Գևորգյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։
«Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», - ասաց Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։
Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։