Ամռան ամենասպասված պտուղները․ ի՞նչ օգտակար հատկություններ ունի սեխը, և ի՞նչ հակացուցումներ կան

Ամռան ամենասպասված պտուղները․ ի՞նչ օգտակար հատկություններ ունի սեխը, և ի՞նչ հակացուցումներ կան

Կրկին ամառ է և բոլորս ունենք զովանալու կարիք։ Այդ տարբերակներից մեկն էլ սեխն է։

Սեխը, ինչպես ձմերուկը, մեծ քանակությամբ ջուր է պարունակում, բայց այդ հանգամանքը դեռ չի նշանակում, որ այն օժտված չէ օգտակար հատկություններով։ 

Սեխն ամենահամեղ և բուրավետ պտուղներից մեկն է, որի սեզոնննին անհամբեր սպասում են։ Այս պտուղը կարողանում է հագեցնել և՛ ծարավը, քանի որ շուրջ 90%–ով բաղկացած է ջրից, և՛ քաղցը` մարդու օրգանիզմին անհրաժեշտ տարբեր միկրոտարրերի շնորհիվ։

Այս մշակաբույսի մեջ մեծ քանակությամբ ասկորբինաթթու և ֆոլաթթու կա։ Կարևոր է նշել, որ ասկորբինաթթուն ըստ էության նույն վիտամին С–ն է, որն օրգանիզմը պահում է տոնուսի մեջ և ամրապնդում իմունիտետը։

Սեխը լավ է նաև տեսողության համար։ Այն օգնում է պահպանել սրատեսությունը` պաշտպանելով կատարախտի և մոլեկուլյար դեգեներացիայի զարգացումից։ Սրանք առավել հաճախ զարգացող հիվանդություններ են, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ։

Ինչպե՞ս է ազդում մարսողության վրա։ Բջջանյութն ու ջուրը նպաստում են մարսողությանն ու խոչընդոտում փորկապության առաջացումը։

Հակացուցումներ կա՞ն:

Սեխն ընդհանուր առմամբ առողջական խնդիրներ չի առաջացնում, բայց սննդային թունավորման հավանականությունը չի կարելի բացառել։

Ինչպե՞ս հասկանալ` սեխը հասած է, թե ոչ:

Սեխի քաղցր համը կախված է նրա թարմության աստիճանից, որքան թարմ է` այնքան քաղցր։ Մասնագետները խորհուրդ են տալիս սեխը պահել ձեռքերում, և եթե այն սպասվածից ծանր թվա, ուրեմն հասած է։

Սեխը մեծ դեր ունի նաև մեր սննդակարգում։

Սեխից պատրաստում են աղցաններ, մուրաբա, սառը օշարակ, թխվածք, ջեմ, դոշաբ, ցուկատներ, չիր: Հազարամյակներ շարունակ սեխը զարդարել է թե° շինականի, և թե° արքաների սեղանները: Պատմությունը պահպանել է տեղեկություններ, թե որ ժամերին, ինչ քանակությամբ և որ հիվանդությունների դեպքում են ուտում սեխը երկրագնդի տարբեր վայրերում: