ԱՄՆ ռազմական ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)

ԱՄՆ ռազմական ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)

Ավստրալիայի հյուսիսում ԱՄՆ ծովային հետևակայիններ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել՝ Predator's Run 2023 զորավարժությունների ժամանակ. այդ մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից։

Ռազմական ուղղաթիռում գտնվող զինծառայողները փրկվել են: Երեք տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Sky News Australia-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը, որում եղել է մոտ 20 ԱՄՆ ծովային հետեւակ, կործանվել է Մելվիլ կղզու ափերի մոտ, որը գտնվում է մայրցամաքի հյուսիսում՝ Դարվինի ափից 60 կմ հեռավորության վրա։

Տեսանյութը՝ այստեղ