Ի՞նչ էին անում Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կանայք Աննա Հակոբյանի գրասենյակում

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինստագրամյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է այսպես․ «Աշխատանքային առօրյա»։ Այդ տեսանյութում երկու կանայք են Աննա Հակոբյանի դիմաց նստած, ու տպավորություն է, թե այդ կանայք գնացել են Փաշինյանի տիկնոջ մոտ՝ աշխատանքի ընդունվելու կամ նման մի բան։
Հիմա՝ ամենաուշագրավը։ Այդ կանայք Նիկոլ Փաշինյանի հորդորով, պահանջով կամ նրա թիմի դրդմամբ վերջերս պաշտոններից ազատված Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կանայք են։
Անդրեասյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահն էր, նրա ընկեր Գրիգոր Մինասյանն էլ՝ արդարադատության նախարարը։ Երկուսն էլ դիմում գրեցին և ինքնակամ ազատվեցին պաշտոններից, որովհետև այդպես էին ցանկացել Փաշինյանն ու նրա թիմը։
Այսօր այդ անձանց կանայք հանդիպում են իրենց ամուսիններին պաշտոնանկ արած մարդու կնոջ հետ, որ, երևի, աշխատանքի տեղավորվեն, ասենք, Աննա Հակոբյանի ղեկավարած որևէ կազմակերպությունում։
Վահե Մակարյան