ՊՆ N զորամիավորման զորամասերից մեկում մեկնարկել են ճամբարային հավաքներ

ՊՆ N զորամիավորման զորամասերից մեկում մեկնարկել են ճամբարային հավաքներ

N զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի ներգրավմամբ ապրիլի 5-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հավաքների շրջանակում նախատեսված դաշտային պարապմունքները կնպաստեն զինծառայողների վարժվածության և դիմացկունության ամրապնդմանը, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության զարգացմանը։