Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը

Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հայտնել է ՀՀ Անվտանգության խորհուրդը

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցությունը:

Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: