Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու կամրջին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը:
«ԲՄՎ»-ն վարած 15-ամյա պատանին և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 14-ամյա Հայկ Հովհաննիսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: