Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Blog Image

Օտտավան ավելացրել է մետալուրգիան, ճարտարագիտությունը և տրանսպորտը Ռուսաստանի այն ոլորտների ցանկում, որոնք պատժամիջոցների տակ են՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն. այդ մասին փոխանցում է ria.ru-ն:

Սահմանափակող միջոցառումների ցանկը ներառում է սեւ մետալուրգիան, պատրաստի մետաղական արտադրանքի, համակարգիչների, էլեկտրոնիկայի, օպտիկայի, էլեկտրական սարքավորումների և տրանսպորտային միջոցների արտադրությունը, ինչպես նաև ցամաքային տրանսպորտը, խողովակաշարերը։

Կանադան նաև արգելել է որոշակի արդյունաբերական ծառայությունների մատուցումը Ռուսաստանի նավթի և գազի, քիմիական և ինժեներական ոլորտներին։

Ուկրաինայի ապառազմականացման գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, սկսել են բարձրաձայնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին։ Այս ամենը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար խնդիր դարձավ վառելիքի և պարենային ապրանքների գների կտրուկ աճին բախվելուց հետո:

Send