Չինաստանում մաքսավորները ձերբակալել են մի տղամարդու, ով իր տաբատի միջոցով փորձել է երկիր բերել հարյուրից ավելի հազվագյուտ օձեր։
Չինաստանի հարավային Շենչժեն քաղաքի մաքսային ծառայության աշխատակիցները տղամարդուն ձերբակալել են, երբ նա փորձել է անցնել Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև անցակետ Ֆուտիան նավահանգստով:
Ստուգման ընթացքում ոստիկանները նրա տաբատի գրպաններում հայտնաբերել են վեց կտավե պայուսակներ՝ ժապավենով փակված:
«Աշխատակիցները բացել են պայուսակներն ու հայտնաբերել, որ յուրաքանչյուր պարկի մեջ կան տարբեր ձևերի և գույների մի քանի կենդանի օձեր»,- հայտնել է մաքսային ծառայությունը:
Հաշվելուց հետո ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 104 օձ։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ