«Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ փորձ է արվել «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետությունը։

Ըստ նրա՝ հիմնադրամի մասով նմանատիպ քննարկումներ ու խնդիրներ եղել են, հետագայում ինքն իր առաջարկները ներկայացրել է՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Բեգլարյանը չհերքեց, որ ինքը դեմ է արտահայտվել այդ առաջարկին, բայց և նշեց, որ իր ընդդիմանալը չի կարող կապել իր՝ պետնախարարի պաշտոնից ազատվելու հետ։
«Իրականում դուք գիտեք, թե ինչու եմ ես թողնում պետնախարարի պաշտոնը․ նախագահի որոշումն է։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել այդ պաշտոնը, նախագահն ընդունել է այդ որոշումը, ինչը ես ողջունում եմ»,- նշեց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։