Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Կոտայքում. Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան

Blog Image

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Աբովյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send