Tert.am Life-ի «TalkTime»-ի այս շաբաթվա հյուրն է հանդիսավար և պրոդյուսեր Արամ Մելիքյան․ Արամը հարցազրույցի ընթացքում պատմել է կյանքի բարդ փուլի, առողջական խնդիրների, կրոնական կազմակերպության և նորը ստեղծելու մասին:
«2008 թվականին ես ընկա 4-րդ հարկից և բախվեցի առողջական խնդիրների, բայց Աստված ինձ որդեգրեց և ես որոշեցի, որ նախորդ Արամն այլևս չի լինելու:
2008 թվականին անդամագրվեցի կրոնական կազմակերպության, որը դարձավ իմ ընտանիքը, բայց արդեն 2 տարի է ինչ այդ կրոնական կազմակերպության անդամը չեմ:
Ես ուզում եմ երկրիս համար անել ավելին և լավ իմաստով լինել ազդեցիկ»,- ասաց Արամ Մելիքյանը: