Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ինտերնետ չկա

Blog Image

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Team Telecom-ը տևական ժամանակ է կապի խնդիր ունի և ինտերնետը պատշաճ չի մատակարարվում։ 

MediaHub-ի հետ զրույցում ընկերության խոսնակ Գրիգորի Յուրինը փոխանցեց, որ խնդիրը միջազգային է։

«Այս պահին Վրաստանի տարածքում ունենք հիմնական և պահուստային վնասված մալուխներ, որի պատճառով էլ նկատվում են ֆիքսված և բջջային ինտերնետի սահմանափակումներ։ Թե՜ բջջային կապը, թե՜ քաղաքային կապը շարունակում են գործել»,-ասաց նա։

Նա հավաստիացրեց, որ զանգ կատարել և ստանալ հնարավոր է, խնդիրը միայն ինտերնետ կապն է, որի կարգավորման ուղղությամբ աշխատում են։

Լիաննա Թորոսյան

Send