Joker: Folie à Deux. նոր Ջոքերի մասին 2-րդ ֆիլմի թրեյլերն է հրապարակվել (տեսանյութ)

Joker: Folie à Deux. նոր Ջոքերի մասին 2-րդ ֆիլմի թրեյլերն է հրապարակվել (տեսանյութ)

Ֆիլմարտադրող Warner Bros. Pictures ընկերությունը թողարկել է Ջոքերի մասին պատմող ֆիլմի 2-րդ ֆիլմի թրեյլերը։

Այն կրում է Joker: Folie à Deux անվանումը։ Ֆիլմը կթողարկվի հոկտեմբերի 4-ին։ Տեւողությունը նախատեսված է 139 րոպե, իսկ բյուջեն կազմել է 200 մլն դոլար։

ԴիՍԻ կոմիքսի վրա հիմնված ֆիլմում գլխավոր կերպարներին մարմնավորել են Խոակին Ֆենիքսն (Ջոքեր) ու Լեդի Գագան (Հարլի Քուին):

Կինոնկարի աշխատանքային անվանումն է «Folie à Deux», որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Խելագարություն երկուսի համար»:

Ջոքերի մասին ֆիլմի շարունակության մեջ կատակերգուից չարագործ դարձած Արթուր Ֆլեքն Արխեմի ապաստարանում է, որտեղ նրան պետք է բուժի հոգեբույժ Հարլին Քուինզելը։ Սակայն վերջինս սիրահարվում է Ջոքերին ու դառնում նրա հանցակից Հարլի Քուինը:

Վերնագիրը հղում է հոգեբուժական սինդրոմին, որի դեպքում խելագարությունը կիսում են երկուսը:

Ի տարբերություն Joker (2019)-ի, Joker: Folie à Deux-ը լինելու է մյուզիքլ և ներառելու է 15 համար։ Այս մասին հայտնել է Variety-ն։

Կատարումներից շատերը նախկինում թողարկված երգերի քավերներ են, ներառյալ That's entertainment-ը («Դա զվարճանք է») 1953 թվականի հայտնի The Band Wagon («Նվագախմբի վագոն») մյուզիքլից։ Թրեյլերում ներկայացված է 1965 թվականի What the world needs now is love (Ինչ այժմ աշխարհին պետք է, սերն է) երգը։