MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունհինգերորդ տեսարժան վայրը Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքն է։
Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքը: Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, գավթից և շրջապատող ամրոցապատերից։ Հարուստ և առանձնահատուկ է նաև եկեղեցու արտաքին զարդարանքը, որը ընդհանրություններ ունի Նորավանքի հետ։ Ենթադրվում է, որ այս 2 վանքերը կառուցվել են նույն վարպետի /վարպետների/ կողմից։ Եկեղեցու մուտքի բարավորը զարդարված է Աստվածամոր բարձրաքանդակով, որը հայկական միջնադարյան քանդակագործության հայտնի նմուշներից է։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՄԱՍԻՆ
1․ Վանքի մոտ գտնվում է հայ մեծագույն զորավարի՝ Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին՝ տապանաքարի տեղադրման օրը, հայերը գալիս են աշխարհի տարբեր անկյուններից և ուխտագնացության են մեկնում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:
2․ Հնում Արկազիի Սուրբ Խաչ, Սպիտակավոր, և Թանադե վանքերը իրար լուրեր էին փոխանցում և միմյանց հետ հաղորդակցվում կրակի լույսերի ազդանշաններով։