Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ մայիսի 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մայիսի 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։