Հայերին այսօր էլ է սպառնում ցեղասպանություն, որովհետև նրանք հայ են․ Լաքոտ

Հայերին այսօր էլ է սպառնում ցեղասպանություն, որովհետև նրանք հայ են․ Լաքոտ

Հայերին այսօր էլ են սպառնում, որովհետև նրանք հայ են։ Այսօր մարդկանց առաջվա պես սպառնում է ցեղասպանությունը։

Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության արդարացի կողմում։  Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ հայերին այսօր էլ է ցեղասպանություն է սպառնում միայն այն պատճառով, որ հայ են։

Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է Հայոց ցեղասպանության մասին ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի` իր բանակի գեներալներին ուղղած հայտնի արտահայտությունն է. «Ո՞վ է հիշում հայերի կոտորածը»։

«Ինչպե՞ս կարող ենք կանխել նոր բնաջնջումը, եթե բոլորը պնդում են, որ ոչինչ չգիտեն և ոչինչ չեն կանխել»,– Լաքոտը հիշեցրել է «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, իրավագետ Ռաֆայել Լեմկինի այն պնդումն է, որ ցեղասպանության մասին պետք է իմանան բոլորը։

«Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու, և ինչո՞ւ է մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցագործություն, քան մեկ անհատի սպանությունը»,– Լաքոտը մեջբերել է գերմանացի գրող Էդգար Հիլսենրաթի արտահայտությունը։

Լաքոտի խոսքով` այս երեք մեջբերումները կարծես երկխոսություն լինեն, որը նաև հիշեցում է, որ ցեղասպանությունը ոչ միայն այն իրագործողների գործն է, այլև նրանց, ովքեր ժխտում են այդ փաստը, թողնում անպատիժ ու մոռանում։