Մասնագետները նշել են երկարակեցության մթերք․ մանրամասներ

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան ու սրտաբան Գերման Գանդելմանն անվանել են կյանքը երկարացնող մթերք։ Նրանք խոսել են ռուսական Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում:
Հաղորդման հյուրն է եղել կորեական ծագումով ռուս երգչուհի Անիտա Ցոյը։ Նա ասել է, որ ընտանեկան ավանդույթների շնորհիվ պարբերաբար բրինձ է ուտում։ Բժիշկներն ընդգծել են, որ այս մթերքի ընդգրկումը սննդակարգում դրական է ազդում օրգանիզմի վիճակի վրա։
Գանդելմանը պարզաբանել է, որ բրինձը պարունակում է մանգան, որի շնորհիվ ածխաջրերում պարունակվող գլյուկոզան ավելի արագ է թափանցում բջիջներ։ «Գլյուկոզան արյան մեջ չի մնում։ Ոչ գիրություն, ոչ շաքարախտ, ոչ սրտի կաթված և ոչ ինսուլտ: Սա, ի թիվս այլ բաների, բացատրում է, որ դուք [ասիացիները] մեզնից ավելի երկար եք ապրում», - դիմել է Մալիշևան Ցոյին: