- Իսրայելը հայտարարել է Թեհրանում թիրախներին հարվածելու ծրագրերի մասին, հաղորդել է Ynet-ը։
- Իրանը պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, որ եթե նրանք օգնեն Իսրայելին, Մերձավոր Արևելքում նրանց ռազմական օբյեկտները կդառնան իրանական հարվածների թիրախ, հաղորդել է Mehr-ը։ Թեհրանը նշել է, որ հարվածները կհասցվեն նաև Պարսից ծոցի երկրներում ռազմական օբյեկտներին: Գործակալության տվյալներով՝ Իրանը նաև սպառնացել է հարձակվել Պարսից ծոցում և Կարմիր ծովում նավերի և ռազմանավերի վրա: