Նեյմարը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա

Նեյմարը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացին հույս ունի վերադառնալ «Բարսելոնա» և պատրաստ է դրա համար աշխատավարձի կրճատման գնալ, չնայած այն բանին, որ ավելի վաղ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ներառված չէ ակումբի ծրագրերում:

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։