Կրակել են պատգամավորի վրա

Կրակել են պատգամավորի վրա

Բաքվում իր տան դիմաց կրակել են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա:

Զինված տղամարդը երկու անգամ կրակել է խորհրդարանականի վրա. գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Մուստաֆան վիրավորվել է ուսի և ոտքի շրջանում։ Նա այս պահին տանն է, բժիշկը հսկում է։

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world