Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ղրղզստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Blog Image

Ղրղզստանի հարավում չորեքշաբթի օրը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ չորեքշաբթի 16.43-ին (Մոսկվայի ժամանակով 13.43-ին) 4,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել հարավային Ղրղզստանի Ալայի հովտում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարա-Կաբակ գյուղից 13 կմ հարավ-արևելք, Կաշկա-Սուու գյուղից 15 կմ և Օշ քաղաքից 110 կմ հարավ:

«Ղրղզստանի բնակավայրերում՝ Կարա-Կաբակ, Կաշկա-Սուու և Սարի-Մոգոլ գյուղերում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ»,- պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Send