Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան

Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ձիուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մոտ 1 կմ «Opel»-ը առաջ է ընթացել և կագնել:

Բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 50-ամյա Արուսյակ Ա.-ն և 25-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով ձին սատկել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը: