Բիյսկում մեկուկես տարեկան երեխան մոծակների ցանցի հետ մեկտեղ ընկել է պատուհանից

 Բիյսկում մեկուկես տարեկան երեխան մոծակների ցանցի հետ մեկտեղ ընկել է պատուհանից

 

Բիյսկում պարզվում են մանկահասակ երեխայի վնասվածքի հանգամանքները, աԱյս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի Քննչական վարչության մարզային վարչությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Բիյսկի բարձրահարկ շենքերից մեկում, տան պատուհանների տակ մեկուկես տարեկան երեխա է հայտնաբերվե։  Տղան բնակարանում եղել է ծնողների հետ։ Երբ մեծահասակները շեղվել են, նա բարձրացել է աթոռի վրա, ապա՝ պատուհանագոգին և մոծակների ցանցի հետ միասին ընկել բարձրությունից։

Տուժածը ողջ է մնացել, ըստ շտապօգնության աշխատակիցների, նա հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։ Անչափահասին վնասվածք պատճառելու փաստով մարզային քննչական կոմիտեում կատարվում է նախաքննական ստուգում, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։