Թանկացել է կաթը, պանիրը, կարագը, բանջարեղենը

Թանկացել է կաթը, պանիրը, կարագը, բանջարեղենը

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գնանցվել են Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.4%-ով: Iravaban․net-ը տեղեկացել է Վիճակագրական կոմիտեից։

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 9.2%-ով, ալյուրինը՝ 9.9%-ով, հացինը՝ 15.8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.5%, 0.1%, 0.5% և 0.8%-ով:

Դրան զուգընթաց, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձավարեղենի՝ 13.8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.6% և 3.9% գնանկում:

Տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:

Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում և թռչնամսի ու գառան մսի՝ 2.2%, 5.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ համապատասխանաբար 2.4%, 0.7% և 0.3% գնանկում:

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի՝ 11.1%, պանրի` 21.5%, խտացրած կաթի՝ 30.3%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%, 1.8% և 1.0% գնաճ:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 3.4%, 9.5%, 11.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6%, 0.9%, 0.4%-ով:

Ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնանկում:

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 2.0%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.1%-ով:

Ցիտրուսային մրգերի գները 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել են 6.4%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 12.7% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.5%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 17.5% գնաճ:

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 11.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.91 տոկոսային կետով: