Անջելինա Ջոլին՝ զգեստով, որը կազմվածքն անթերի է դարձնում (լուսանկար)

Անջելինա Ջոլին՝ զգեստով, որը կազմվածքն անթերի է դարձնում (լուսանկար)

Անջելինա Ջոլին հայտնի է ոչ միայն իր դերասանական վարպետությամբ և բարեգործական աշխատանքով, այլև ոճային բարձր դրսևորումներով։ Հոլիվուդյան դերասանուհին երկար տարիներ ոգեշնչում է նորաձևության սիրահարներին ամբողջ աշխարհից՝ իր էլեգանտ արտաքինով։

Երեկ պապարացիներն աստղին նկատել են Լոս Անջելեսում։ Անջելինան որդու՝ Նոքսի հետ գնումներ է կատարել։ Նա կրել է սպիտակ ամառային զգեստ, որը հիանալի ընդգծում էր նրա կազմվածքը։ Դրան նա ավելացրել է Valentino-ի կրամագույն սանդալներ, մոխրագույն ժակետ, Christian Dior-ի պայուսակ և սև արևային ակնոց: