«Վերջերս, իմ կարծիքով, իրավիճակը փոխվել է. ամերիկացիները, տեսնելով իրավիճակը ճակատում ու Կուրսկի մարզում, և, հատկապես, եվրոպացիներն ավելի շատ են խաղաղություն ուզում, քան ինքը՝ Զելենսկին»,- НТВ-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիմա ամենից շատ է ճնշում՝ առաջարկելով տարբեր ձևաչափեր, խաղաղության բանակցությունների տարբեր ծրագրեր, որոնք «ավելի շուտ կարգախոսներ են հիշեցնում»։
«Եվ այս առաջարկները, որ ամենակարեւորն է, այսօր չեն համապատասխանում գետնի վրա կատարվողին»,- ընդգծել
է Լուկաշենկոն։