Տեսանյութը անցյալ տարվա է, նկարահանված՝ Դեմիրճյան փողոցում, իսկ իշխանության հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ չտանջվել, մարդկանց օգնելը մեր կարևոր առաքելությունն է

Տեսանյութը անցյալ տարվա է, նկարահանված՝ Դեմիրճյան փողոցում, իսկ իշխանության հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ չտանջվել, մարդկանց օգնելը մեր կարևոր առաքելությունն է

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին.

«Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել

Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:

Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել:

Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:

Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»: