Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆը

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆը

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում մեկնարկել են փլեյ-օֆֆի հանդիպումները։

Կանոնավոր մրցաշրջանի առաջին երկու թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիս կիսաեզրափակիչ: Դրանք են «Ուրարտուն» և «Էրեբունին», որոնք կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում դեռ պետք է վիճարկեն 1-ին և 2-րդ հորիզոնականները:

Առաջնութունում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակիչում կմրցի 6-րդ տեղը գրաված «Արցախի» հետ, իսկ խմբային փուլի 4-րդ թիմը՝ «Գյումրին», կհանդիպի 5-րդ տեղի թիմի՝ «Արարատի» հետ։ Կիսաեզրափակիչ կմտնեն երեք հաղթանակ տանող թիմերը:

Արդեն կայացել է փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը։ «Գյումրին» 98։89 հաշվով հաղթել է «Արարատին»։ Այսօր տեղի կունենա թիմերի երկրորդ հանդիպումը։

Մարտի 12-ին իրենց վերջին խաղը կանցկացնեն «Ուրարտուն» և «Էրեբունին»։