Ավելի քան 80 պատգամավոր ստորագրել է Մակրոնին ինփիչմենթի ենթարկելու բանաձեւը. մանրամասներ

Ֆրանսիայի Ազգային ժողովի ավելի քան 80 պատգամավոր ստորագրել է Էմմանուել Մակրոնին ինփիչմենթի ենթարկելու բանաձեւը
Պատճառը Մակրոնի՝ ընտրություններում հաղթած կոալիցիայից վարչապետ նշանակելուց հրաժարվելն է եղել, հայտնել է Franceinfo-ն։
Օգոստոսի 31-ին հայտնի էր դարձել, որ «Անխոնջ Ֆրանսիա» կուսակցությունը հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել էր քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոն։
Բանաձեւի նախագիծն արդեն ուղարկվել էր օրենսդիրներին։
«Հանրապետության նախագահի նկատմամբ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն իմփիչմենթի վարույթ հարուցելու մասին որոշման նախագիծն այսօր ուղարկվել է խորհրդարանի անդամներին՝ համատեղ ստորագրության»,- գրել էր Պանոն։