Մարսի վրա հրաբուխների խոռոչներում առաջին անգամ եղյամ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Մարսի վրա հրաբուխների խոռոչներում առաջին անգամ եղյամ է հայտնաբերվել։
Մինչ այս ենթադրվում էր, որ եղյամ չի կարող հայտնվել այնտեղ։ Այն տեսանելի է եղել Մարսի հասարակածի մոտակա Թարսիսի հրաբխային շրջանի լուսանկարներում: Բլուրների թվում է արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխը՝ Օլիմպոսը, որը երեք անգամ բարձր է Էվերեստից և Ֆրանսիայի տարածքի չափ տեղ է զբաղեցնում, գրել է The Guardian-ը։
Եղյամը ձևավորվում է գիշերվա ընթացքում ու գոլորշիանում արևածագից հետո: Ամեն օր ցուրտ սեզոններին 150 հազար տոննա ջուր է խտանում գագաթներին՝ սա 60 օլիմպիական լողավազանի չափ է։
Նախկինում քիչ հավանական էր համարվում, որ Թարսիսում ցրտահարություն կառաջանա արևի մեծ քանակության և բարձր ջերմաստիճանի պատճառով: Սա կարող է վկայել յուրահատուկ կլիմայի մասին։
Լուսանկարներն այստեղ