Մոսկվայում ուժեղ անձրևն ու փոթորիկը ծառեր է տապալել, երկու մարդ մահացել է, կան տասնյակ վիրավորներ (տեսանյութեր)

Մոսկվայում վատ եղանակի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 17-ը վիրավորվել է, հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր Մոսկվային հարվածել է վատ եղանակը՝ ուժեղ քամիներ՝ ջերմաստիճանի փոփոխություններով։ Քամու ուժգնությունը հասել է ավելի քան 21 մ/վրկ. <…> Բայց, ցավոք, զոհեր եղան։ 17 վիրավոր, նրանցից երկուսը մահացել են»,- ասել է Սոբյանինը։ Քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Տեսանյութերն՝ այստեղ