Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը: Այս մասին գրում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։