ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների բողոքի ցույցն ի պաշտպանություն իրենց իրավունքների

ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների բողոքի ցույցն ի պաշտպանություն իրենց իրավունքների

Մարտի 29-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների բողոքի ցույցն ի պաշտպանություն իրենց իրավունքների:

Ցույցի մասնակիցների պահանջը այն էր, որ կառավարությունը վերանայի արցախցիներին ուղղվող սոցիալական որոշ ծրագրերի դադարեցման վերաբերյալ որոշումը։ Խոսքը 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի մասին է։

Օրվա ավարտին Ազատության հրապարակում նրանք նստացույց սկսեցին, տեղադրվեցին վրաններ: Հանրահավաքի ավարտին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց Հայաստանի կառավարությանը:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ տվեցին իրենց պահանջներին պատասխանելու, արձագանքելու համար:

Իսկ օրվա ամփոփ կադրերը՝ MediaHub-ի ֆոտոշարքում: