Արքայադուստր Դիանայի սիրելի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Արքայադուստր Դիանայի սիրելի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Արքայադուստր Դիանայի Ford Escort-ը շուտով աճուրդի կհանվի Silverstone Auctions-ի կողմից, գրում է New York Post-ը։

Լեդի Դին վարում էր փոքրիկ ընտանեկան ավտոմեքենան երեք տարի (1985-ից 1988 թթ։), քանի դեռ արքայազներ Ուիլյամն ու Հարրին փոքր էին: Սակայն թագավորական անվտանգության ծառայությունը ստիպել էր նրան ավելի թանկ մոդելի անցնել, որն ավելի մեծ անվտանգություն կապահովեր արքայադստեր համար։

Ford Escort մակնիշի ավտոմեքենան վաճառքի է հանվում 40 հազար կմ-ից ավելի քիչ վազքով եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Ֆորդի գործարանում Արքայադուստր Դիանայի համար բարելավվել էր ռադիատորի վանդակաճաղը եւ լրացուցիչ հետեւի հայելի էր ավելացվել անվտանգության աշխատակցի համար, որի հետ նա պետք է վարեր ավտոմեքենան։

Չնայած նրան, որ Լեդի Դին ավելի թանկ ավտոմեքենաներ է վարում՝ աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ Ford Escort-ը շատ ավելի արժեքավոր մոդել է եւ կարող է նմանատիպ մոդելներից երեք անգամ ավելի թանկ գնվել։

«Մենք չենք զարմանա, եթե այն վաճառվի 100 000 դոլարով»,- նշել է Silverstone Auctions-ի դասական ավտոմեքենաների մասնագետ Արվել Ռիչարդսը: Աճուրդը նա կանցկացնի օգոստոսի 27-ին։