12 երկրի ավելի քան 70 բանկեր միացել են SWIFT-ի ռուսական անալոգին

12 երկրի ավելի քան 70 բանկեր միացել են SWIFT-ի ռուսական անալոգին

Միջբանկային SWIFT համակարգի ռուսական անալոգին՝ ֆինանսական տեղեկությունների փոխանցման SPFS համակարգին են միացել  ավելի քան 70 արտասահմանյան բանկեր՝ 12 երկրներից. այդ մասին հունիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ ընդգծելով ազգային արժույթով վճարումների զարգացման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, կարգավորիչը պատրաստ է բոլորին բավականին արագ միացնել համակարգին, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները։ Սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի բանկի ղեկավարը, շատ գործընկերներ վախենում են երկրորդական պատժամիջոցներից՝ կապված վճարային համակարգի ռուսական անալոգին միանալու հետ, ուստի՝ այդ բանկերի անունները չեն հաղորդվում:

Եվրամիությունը (ԵՄ) միջբանկային համակարգից հեռացրել է մի շարք ռուսական բանկերի՝ Ուկրաինայում իրականացվող ռազմական օպերացիայի ֆոնին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հունիսի 14-ից։

Բանկերն իրենց հերթին նշել են, որ համակարգից անջատվելն էապես չի ազդի իրենց աշխատանքի վրա, քանի որ ֆինանսական կառույցները պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը։