Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։
Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդեռլանդներում։
Գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին`քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն սարքավորումների ներդրմանը, տեղական կաշեգործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտադրության և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։
Սկզբնական շրջանում գործարանը արտադրում էր միայն կիսապատրաստված կաշի (wet blue), այսօր արդեն արտադրում են վերջնական մշակված կաշի` հիմնական մասը սպառելով է Հայկական բանակի և այլ ուժային կառույցների համար կոշիկներ կարող արտադրողին։
Ընկերությունը համալրված է փորձառու և երիտասարդ մասնագետներով, սակայն մասնագիտական կադրերի պակասը մնում է առաջնային խնդիր: Գործարանի արտադրության ծավալը ներկա պահին կազմում է շուրջ 14 մլն դմ2, արտադրական հզորությունները լիարժեք օգտագործելու դեպքում ցուցանիշը հնարավոր է կրկնապատկել: Այդ նպատակով գործարանի ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում։