Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տավրոս Սափեյանին Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է հաղորդագրության մեջ: