Պետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր

Տավուշում մենք չենք կարող քաղաքական խնդիր լուծել, եթե քաղաքական կապիտալիզացիայի Երևանը չենթարկվեց, չենք ունենալու հաջողություն։ Խորհրդարանական ընդդիմությունը երկու քայլ պետք է անի՝ սկսի իմպիչմենտի գործընթաց, կամ մանդատները վայր դրվեն։ Այս մասին ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը։

«Պետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր, այսինքն՝ մանդատները վայր դնել, բոլոր լեգալ մեթոդներով փոփոխություն իրականացնելով՝ պետք է ապահովենք։ Պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ»,- ասաց Սուրենյանցը։

Մանրամասները տեսանյութում