Ռուսաստանը փակում է իր երկինքը 36 երկրների համար

Ռուսաստանը փակում է իր երկինքը 36  երկրների համար

Ռուսաստանի քաղավիացիայի ոլորտը կարգավորող մարմինը՝ «Ռոսավիացիան», որոշում է ընդունել իբրև պատասխան պատժամիջոց փակել երկինքը 35 եվրոպական ու այլ երկրների  համար։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

«Ռուսաստանը փակում է իր երկինքը Ավստրիայի, Բելգիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոս, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, Էստոնիայի, ինչպես նաև Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Անգիլիայի, Բրիտանական Վիրջինյան կղզիների, Ջիբրալթարի, Ջերսիի, Կանադայի և Նորվեգիայի համար», - հայտնել է «Ռոսավիացիան»։