Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կիևում օդային տագնապ է հայտարարվել

Blog Image

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։

«Օդային հարձակում Կիևի մարզում: Հետագա հաղորդագրությունների համար սպասեք», -հայտնում է Կիևի քաղաքային խորհուրդը (KSCA) Telegram-ի ալիքում:

Ռիա Նովոստին նշում է, որ մարզերում տագնապ հայտարարելը հաստատում են նաեւ շրջանային զինվորական վարչությունների իշխանությունները։ 

Ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ինչպես ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, «նման հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է»:

Send