Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի խորհրդականի

Blog Image

Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը և մասնավորապես ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Send