Հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, նրան դատի տալո՞ւ ենք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարցն ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
«Հռոմի ստատուտը երբ վավերացրիք, ասում էիք, որ դա հնարավորություն կտա ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկել։ Այն ադրբեջանցիներին, որոնք գլխատել են, պղծել կին զինծառայողի մարմին։ Երբ մենք ընդդիմանում էինք, կարծիքներ էիք հայտնում, թե ՀՅԴ-ն անհիմն է խոսում։ Հիմա խնդրում եմ ասել, ձեր կառավարությունը որևէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք հասկանում ենք, որ հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, այլ ոչ թե ինչ-որ մի ասքյար»,- նշեց նա։
Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռևս յոթ օր է, ինչ ստատուտը ուժի մեջ է, բայց մի քանի ամիս է, ինչ նախաձեռնվել է օրենսդրական փաթեթ, որով միջազգային ստանդարտներին համապատասխանեցում է լինելու։
«Դա մեզ տալու է հնարավորություն, որ միջազգային քրեական ու քննչական փորձից օգտվել, ինչպես նաև ռազմական հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործիքակազմ ներառել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։