Իսրայելն անօդաչու թռչող սարքով հարձակվել է մեքենայի վրա Լիբանանի հարավում։
Մահացել է առնվազն երկու մարդ, նաև վիրավորներ կան։
Դեպքը տեղի է ունեցել Ալ-Դվիր բնակավայրում։ Հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան անդամ Մոհամմեդ Ալի Հադիդը, գրել են ԶԼՄ-ները։
