Չինաստանը պահանջում է ԱՄՆ-ից հարգանք՝ նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը

Մաքսատուրքերի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է հարգանք ցուցաբերել, գրել է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրն ասել է, որ հարգանքը բանակցություններ սկսելու ամենակարեւոր պայմանն է։ Սակայն ԱՄՆ վարչակազմը թույլ է տալիս Չինաստանի հասցեին արհամարհական արտահայտություններ անել։
Ըստ հրապարակման՝ Չինաստանը ցանկանում է ավելի հետևողական դիրքորոշման հասնել ԱՄՆ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի և որոշ հարցերի շուրջ, որոնք պատկանում են չինական շահերին։ Խոսքը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը, առաջին հերթին՝ Թայվանի հետ հարաբերություններին։ Չինաստանի ամենաբարձր քաղաքական շրջանակներում համոզմունք կա, որ ԱՄՆ-ը միտումնավոր հետ է պահում և ճնշում է Չինաստանի տեխնոլոգիական զարգացումը:
Գործակալության աղբյուրը հավելել է, որ չինացի պաշտոնյաներն ակնկալում են, որ Միացյալ Նահանգները կնշանակի պաշտոնական ներկայացուցիչ, ով իրավասու կլինի խոսել նախագահի անունից բանակցություններում։ Պեկինը նախապատվություն չունի այս պաշտոնի թեկնածուի հարցում։ Չինաստանի իշխանությունները նաև դեմ չեն լինի Սպիտակ տան ղեկավարի անմիջական մասնակցությանը բանակցային գործընթացին։