Խոշոր ավտովթար Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր.

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 11:40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Դաբիթ Բեկի փողոցում բախվել է «Ռոտոնդա» սգո սրահի դիմաց կայանված Nissan Versa մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Renault մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: