Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ, աղիքային վարակիչ հիվանդությունների ու թունավորման դեպքերի ավելացում

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ, աղիքային վարակիչ հիվանդությունների ու թունավորման դեպքերի ավելացում

Կորոնավիրուսի տարածման առումով ի՞նչ իրավիճակ է աշխարհում ու մեր երկրում, արդյո՞ք վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվում և սպասե՞լ բռնկման։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ընթացքում այս թեմայից զատ անդրադարձել է նաև ամռանը բնորոշ աղիքային վարակիչ հիվանդություններին ու թունավորման դեպքերին։

Վերջին 7 օրվա ընթացքում մեր երկրում Կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ է արձանագրվել, վարակի վերարտադրողականության ցուցանիշն էլ մեկից բարձր է, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի արագացման մասին։ Այդուհանդերձ, Հայաստանում համաճարակային իրավիճակը մասնագետներն այս պահին գնահատում են կայուն։ Եվրոպական երկրներում, Ռուսաստանում Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերի աճ ևս արձանագրվում է, սակայն դարձյալ, ոչ սրընթաց կերպով, նկատում է Ռոմելլա Աբովյանը։

Ձեռքերի չախտահանումը, սանիտարահիգիենիկ նորմերի այլ խախտումներն են պատճառը, որ 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք։ Ի դեպ Կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում այսօրինակ դեպքերը սակավաթիվ էին նաև հաճախակի ախտահանվելու շնորհիվ։ 2021թ․-ի համեմատ,հիվանդացությունն այս տարի աճել է 1․2 անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։