Ինչո՞ւ ենք վավերացնում մահապատիժն արգելող արձանագրություն․ Խամոյան

Ինչո՞ւ ենք վավերացնում մահապատիժն արգելող արձանագրություն․ Խամոյան

ԱԺ-ն այսօրվա նիստի ընթացում քննարկում էր մահապատիժը բոլոր պարագաներում վերացնելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

Թեև Հայաստանում մահապատիժն օրենքով արգելված է, սակայն, Կառավարությունը հարկ է համարում նաև այս փաստաթուղթը վավերացնել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքով է պայմանավորված այս արձանագրության վավերացումը։

Ի պատասխան նրա հարցի՝ նշվեց, որ սա մեր շարունակական միջազգային պարտավորությունների կատարման հաջորդ և վերջնական քայլն է։

Խամոյանն էլ արձագանքեց՝ ներքին վտա՞նգ կա, որ մեր Սահմանադրությունը կարող է մահապատժի մասով փոխվել, որ այս արձանագրությունն էլ է վավերացվում։

«Ոչ»,- եղավ Կառավարության ներկայացուցչի պատասխանը։